Նարե Ոսկանյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 8․5 դասարան m8


Ֆիզիկա 8

  • Դաս 21. (03.04-07.04)

           ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ. §47.Նյութի ագրեգատային վիճակները: §48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը: Քննարկվող հարցեր՝ 1.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը: Նյութը կարող է գտնվել պինդ, հեղուկ և գազային վիճակներում։ 2.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները: Հեղուկ, ջրային գոլորշի և սառույց։ 3.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:Թվարկե՛ք բոլոր հնարավոր պրոցեսները, որոնց դեպքում նյութը… Continue reading

  • Դաս 20.    (18.03-22.03)․ 

    §44. Տեսակարար ջերմունակություն. §45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը. Առաջադրվող հարցեր՝ Պատրաստել ուսումնական նյութ «Ի՞նչ է կալորիան»  կամ «Տարբեր մթերքների կալորիականությունը», «Թերմոսներ» թեմաներից որևէ մեկով, տեղադրել բլոգում և հղումն ուղարկել ինձ: Continue reading

  • Դաս 19.    (11.02-15.03)․ 

    Կրկնել «Ներքին էներգիա» թեման և պատրաստվել գրավոր աշխատանքի: §43. Ճառագայթային ջերմափոխանակում . Մեր քաղաքակրթության հիմքն է հանդիսանում էներգիայի փոխանակումը։ Էներգիայի մեծ մասը Երկիր է հասնում Արեգակից: Արեգակնային էներգիան օգտագործվում է տերևների և ծաղիկների կողմից, որոնք ծաղկում են գարնանը արևի ճառագայթների, քամիների և հոսանքների ներքո, որոնք առաջանում են Երկրի Արեգակի կողմից տաքացած տարածքների միջև ջերմաստիճանի տարբերության… Continue reading

  • Դաս 18.    (03.02-08.03)․ 

    §42. Կոնվեկցիա. Պատկերացրեք մի շոգ ամառային կեսօր, ծովափին: Ծովի մակերևույթի վրայի ջուրն արդեն տաք է, իսկ նրանից ներքև ստորին շերտերը՝ զով։ Ջրից թեթև քամի է փչում։ Որտեղի՞ց է գալիս այս քամին, չէ որ ջրից մի փոքր այն կողմ ծառերը նույնիսկ չեն էլ շարժվում։ Իսկ ինչո՞ւ էր տաքացվում ջրի միայն վերին շերտը, քանի որ արևը այրվում… Continue reading

  • Դաս 17. (26.02-01.03)

    Դիտել տեսանյութերը. http://esource.armedu.am/app/?subject=6&grade=10#49,24467 Մարմնի (կերոսինի)  ներքին էներգիայի փոփոխումը մեխանիկական աշխատանք կատարելով՝ §40. Ջերմաքանակ. §41. Ջերմահաղորդականություն. Առաջադրվող հարցեր՝ 1.Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը: Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիաի փոփոխման պռոցեսենը անվանում են ջերմա հաղորդում: Ջերամհաղորդման պրոցեսում աշխատանք չի կատարվում: Իհարկ է հնարավոր է, որ երկու պրոցեսները տեղի ունենան միաժամանակ՛ կատարվի և աշխատանք… Continue reading

  • Դաս 16. (19.02-23.02)

    ՆՈՐ ԴԱՍ (19.02-23.02) Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V) §38.  Ներքին էներգիա. §39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները. Առաջադրվող հարցեր՝ 1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ: Ջերմային էներգիա, էլեկտրական էներգիա, միջուկային էներգիա, քիմիական էներգիա, ճառագայթային էներգիա. 2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը:  Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի: Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք: 3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞: Գնդի սկզբնական պոտենցիալ էներգիան գրեթե ամբողջությամբ  փոխակերպվում է կինետիկի: Թիթեղին հարվածելուց հետո գունդը վեր չի բարձրանում: Նշանակում է ՝ գունդը կորցրել է ձեռք բերած կինետիկ էներգիան, հետևաբար՝ նաև լրիվ մեխանիկական էներգիան: Էներգիայի պահպանման օրենքը չի խախտվում, քանի որ թիթեղը և գունդը հարվածից հետո դեֆորմացել են: Նուրբ չափումներով կարելի է նաև համոզվել, որ փոքր–ինչ բարձրացել է ինչպես գնդի, այնպես էլ թիթեղի ջերմաստիճանը: 4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում: Թիթեղի և գնդի տաքացումը ցույց է տալիս, որ մեծացել է դրանց մոլեկուլների ջերմային միջին կինետիկ էներգիան: Այլ կերպ ասած՝ մեխանիկական էներգիան մասամբ փոխակերպվել է մոլեկուլների շարժման էներգիայի: Բայց մոլեկուլները ոչ միայն շարժվում են, այլև փոխազդում: 5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն: Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա: 6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը: Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան: Գլանում՝ մխոցի տակ, կա օդ, իսկ մխոցին դրված է ծանրոց: Զանգից օդը հանելիս գլանի օդն սկսում է ընդարձակվել և բարձրացնում է մխոցը՝ ծանրոցի հետ՝ կատարելով մեխանիկական աշխատանք: Նշանակում է՝ գլանի օդն օժտված է ներքին էներգիայով: 7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:շ Երբ շարժվող մարմնի վրա ազդում են շփման կամ դիմադրության ուժերը, ապա դրանք հաղթահարելիս վատնված մեխանիկական էներգիան փոխակերպվում… Continue reading

  • Դաս 15. (12.02-16.02)

    Թեմա՝   §35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը:  §36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ: 1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս: Տաք և սառը մարմինները միմյանց հպվելիս՝ տաք մարմինը հովանում է իսկ սառը տաքանում։ 2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը: Տաքացվածույան ջերմաստիճանը բնորոշվում է՝ցելսիուսով և Ֆարենհեյթով։ 3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն… Continue reading

  • Դաս 14. (29.01- 09.02)

    ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ;  ԳԼՈՒԽ IV ՄԵխանիկայի ուսումնասիրության ժամանակ մեզ հետաքրքրում էր մարմինների շարժումը։ Այժմ կքննարկենք երևույթներ, որոնք կապված են դադարի վիճակում գտնվող մարմինների հատկությունների հետ։ Մենք ուսումնասիրելու ենք օդի տաքանալու և սառչելու, սառույցի, մետաղների հալվելու, ջրի եռալու և նման այլ երևույթներ, որոնք կոչվում են ջերմային երևույթներ։ ————————————————————————————————————— Թեմա՝ Նյութի կառուցվածքը. §32. Ֆիզիկական մարմին և նյութ: Նյութի… Continue reading

  • Դաս 13.    (18.11-22.12)   

    §22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  §23. Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակներ: Սեփական տատանումների պարբերությունը:         1. Որքա՞ն է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան: Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է, քանի որ նրա A և B կետերը իրար հավասար են։ 2.Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ: Ճոճանակի գնդիկի պոտենցիալ էներգիան սկսում… Continue reading

  • Դաս 12. 

      (04.11-08.12)    ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ Թեմա՝ §20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին: §21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ: §22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:    1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք: Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։  2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին: Կրկնելիությունը, նաև այն,… Continue reading

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы