Նարե Ոսկանյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 8․5 դասարան m8


Հայ գյուտարար Խաչատուր Սերոբյան

Խաչատուր Սերոբյանը ծնվել է 1825 թվականին Կոստանդնուպոլիսում։ Հայտնի է նաև Քրիստափոր Տեր-Սերոբյան անվամբ։ 1842 թվականին մեկնել է ԱՄՆ և ընդունվել Եյլի համալսարան։ Ուսանել է քիմիա, աստվածաբանություն և բժշկություն, համալսարանում առաջինն է ներմուծել դաստամատյանների գործածությունը։ 1843 թվականին նա բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո ստանում է ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծել։Իր կատարած գյուտն արտոնագրել է 1854 թվականին, սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի։ Դոլարի ներկագույների գյուտի համար արժանացել է ԱՄՆ կառավարության շքանշանին և իր իսկ կողմից հեղինակած ներկերով տպված՝ նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, որով շարունակում է ուսումը Յեյլի համալսարանում, դառնում դեղագործ։ Այդ գյուտի համար ամերիկյան կառավարության կողմից արժանացել է շքանշանի։ 1860 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, եղել արքունի բժիշկ, պաշտոնավարել օսմանյան դրամահատարանում և պարգևատրվել Մեջիդիե շքանշանով։Տեր-Սերոբյանը մահացել է 1874 թվականին Կոստանդնուպոլսում։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы